KvK nummer: 05070375
BTW nr.:NL822621071B01
EORI-nr. NL 822621071
MAST-1 համակարգի միջոցով կարող ենք չափել անձի ձեռքերի ընդունակությունը և այսպիսով իմանալ թե որքանով է նա պատրաստ աշխատել արդյունաբերությունում: MAST-1 և RUWARD-1 համակարգերը առաջին հերթին ստեղծվել են այն նպատակով, որ արդյունաբերական ոլորտում տեղեկություն տան մարդկանց ձեռքերի վարպետության մասին: Ձեռքերի վարպետության մակարդակը հավասար է “նորմալ ժամանակ” հասկացողությանը: Excel և Access համակարգչային ծրագրերի միջոցով կարող ենք իմանալ ինչ մակարդակի է տղամարդու կամ կնոջ ձեռքերի ընդունակությունը և այսպիսով նրանց համապատասխան աշխատանքի տեղավորել: Համակարգը բաղկացած է 20 առանձին հանձնարարություններից, որոնք նաև կոչվում են գործնական հանձնարարություններ: Հոգեբանական թեսթերի հետ շփոթմունքը կանխելու նպատակով վերը նշված հանձնարարությունները մենք անվանում ենք ձեռքերի վարպետության թեսթ:
Առաջին թեսթի շարժումների օրինակներն այնպիսին են, որ Հասնել, Բռնել, Տեղափոխել և Թողնել գործողությունները հեշտությամբ են կատարվում, MTM-ում նրանք կոչվում են հիմնական հմտություններ: Տեղադրել շարժումը, իր հեշտության պատճառով առաջին 6 թեսթերում չի կատարվում, Առաջին թեսթից սկսած ամեն թեսթը գնալով բարդանում է 1 ազդեցության գործոննով: