KvK nummer: 05070375
BTW nr.:NL822621071B01
EORI-nr. NL 822621071
MAST համակարգը բաղկացած է երեք ինտեգրալ ախտորոշման և համեմատական թեսթային ենթացակարգերից որոնց նպատակն է չափել անձի վարպետության մակարդակը:
Վերը նշվածը թույլ է տալիս անմիջապես համեմատություն կատարել հատուկ ֆունկցիաների պահանջների հետ: Այսպիսով ստեղծվում է մարդ / ֆունկցիա համեմատության համակարգ որի միջոցով կարող ենք ընտրել ճիշտ մասնագիտական կրթություն, ուսուցում և համապատասխան աշխատանք:
Համակարգերը տրամադրում են:
Երեք համակարգերը , որոնք իրարից անկախ կամ ընդհանուր ինտեգրված կարող են օգտագործվել որպես հստակ մասնագիտական գնահատման մոդելներ հետևյալն են`
MAST 1 Manual Ability Scanning Test (ձեռքերի հմտության թեսթ)
MAST 2 Manual Avanced Skill Test (ձեռքերի հմտության խորացված թեսթ)
MAST 3 Measured Aspects Survey Technique (մոդելային թեսթի ծրագիր)
RUWARD 1 Ձեռքերի հմտության թեսթ որը հիմնված է MAST 1-ի վրա.
MAST-համակարգերը ունեն մի շարք աննման առավելություններ կապված մասնագիտական կրթության և աշխատանքի տեղավորման հետ, բայց ամենակարևորը այն է թե ինչպես վերապատրաստման ծրագիրը պետք է հարմարեցվի որպեսզի բավարարի անհատ հաճախորդների հատուկ պահանջները և ապահովի արդյունավետ առաջընթաց աշխատանքի տարբեր ոլորտներում, որոնք կապված են հնարավորության և ընդունակության հետ:
MAST 1 և 2 թեսթային մարդկոցները կարող են հեշտությամբ տեղափոխվել սովորական մեքենայով, եթե դրված են 4 շարժական տուփերի մեջ: Ruward-1-ի դեպքում հարկավոր է հաստատուն վայր, քանի որ դա ներառում է թեսթային սեղան, պահեստավորման պահարան և առանձին մասեր:
MAST համակարգերը արդեն երկար տարիներ լայնորեն օգտագործվում են Նիդեռլանդների սոցիալական զբաղվածության կենտրոններում: Հատուկ վերապատրաստման կենտրոններում հիմնականում օգտագործվում է նոր Ruward-ը: Scania Nederland, TPG – Post և OTTO workforce ձեռնարկությունները օգտագործում են այս գործիքները գործազուրկին վերաինտեգրելու և ընտրելու համար:
Մեր համակարգերը հայտնի են նաև արտասահմանում:
Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Շվեցարիայում, Ռումինիայում և Լեհաստանում տարբեր ձեռնարկություններ և կազմակերպություններ օգտագործում են մեր համակարգերը: Վերջերս ևս երկու կազմակերպություններում, այս անգամ Թուրքիայում, տեղադրվել են RUWARD համակարգերը: Շուտով համակարգը կներկայացվի Հայաստանում և Սաուդիան Արաբիայում: